Ռուս խաղաղապահները վնասազերծել են 4577 պայթյունավտանգ առարկա

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները հայտնաբերել և վնասազերծել են ընդհանուր առմամբ ավելի քան 80 հա տարածք, 24.8 կիլոմետր ճանապարհ, 168 բնակելի շենք և վեց սոցիալական նշանակության օբյեկտ, 4577 պայթյունավտանգ առարկա: Նշվում է, որ մեկ օրում մաքրման աշխատանքներ են կատարվել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի ուղղությամբ և Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ փողոցում գտնվող գազատարի երկայնքով տարածքում: Բացի այդ, քաղաքի օդանավակայանի տարածքներից մեկն ականազերծելու համար օգտագործվել է «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիր, որի օգտագործումն ապահովում է անձնակազմի անվտանգությունը և բարձրացնում աշխատանքի արտադրողականությունը: Ռուս խաղաղապահների օգնությամբ պատերազմից տուժած տարածքներում շարունակվում են կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: Օրվա ընթացքում վերականգնվել է Լիսոգորի տարածքում գտնվող 2 հենարան, 1 կիլոմետր էլեկտրահաղորդման գծեր և 1,2 կիլոմետր գազատարի հատված:

 

Related posts

Գևորգ Մանթաշյանը Տարեկան ներդրումային հանդիպման կոնգրես 2026-ին ներկայացրել է Հայաստանի՝ ԱԲ ենթակառուցվածքների զարգացման տեսլականը

Հայաստան-Լատվիա հարաբերությունների զարգացման աճող դինամիկա կա․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաեյմայի նախագահի հետ

Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան