37-ամյա տղամարդը կամրջից իրեն ցած է նետել

Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը  18:20–ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:

Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը:

Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ա. Շահբազյանի գլխավորությամբ, պարզել են՝ մահացածը Լոռու մարզի բնակիչ, 37-ամյա Յուրի Մ.-ն էր:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:  Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Related posts

Առաջիկա օրերին կշարունակվի շոգը․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ջաջուռում բնից ընկած արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ

«Ռոսսելխոզնադզորը» արգելք է սահմանում Հայաստանից կաթնամթերքի ներմուծման վրա