3 մագնիտուդով երկրաշարժ Սպիտակից 4 կմ հյուսիս-արևելք

Մարտի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:54-ին, (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 14:54-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.85⁰ և արևելյան երկայնության 44.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև Շիրակամուտ, Արջուտ, Լեռնապատ և Շահումյան գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան