26-ամյա երիտասարդը Հայաստանում հայտնի բանկերից մեկից գործարքների միջոցով խոշոր չափի՝ 753 մլն դրամ է հափշտակել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին Երևանում հափշտակության դեպք է տեղի ունեցել։

Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 42-ամյա տղամարդը և հայտնել, որ հունվարի 1-ին՝ ժամը 20։00-ից մինչև հունվարի 5-ի ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում իրենց բանկի հաճախորդ 26-ամյա Սարգիս Ղ․-ն 1563 առցանց բանկային գործարքներ կատարելու արդյունքում բանկից հափշտակել է 753 մլն դրամ գումար և փոխանցել թվով 160 այլ բանկերի քարտերի:

Ինչպես հայտնել է կայքը, իրավապահները ձեռնարկում են միջոցառումներ Սարգիս Ղ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանություն դիմած տղամարդը Հայաստանում հայտնի բանկերից մեկի ինքնասպասարկման սարքերի սպասարկման ծառայության ղեկավարն է։

Related posts

Ես ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ. Մակրոնը՝ Փաշինյանին

«Բարգավաճ Հայաստանը» չի հաղթահարել ընտրական շեմը

2025-ի արդյունքներով ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ 500 միլիոն դրամ. վարչապետ