22 երկրներ դիմել են մարտական անօդաչու թռչող սարքեր գնելու համար․ Սաֆավին

Հայաստանը պաշտոնական հարցում է ներկայացրել իրանական արտադրության մարտական ​​անօդաչու թռչող սարքեր գնելու համար:

Մոտ 22 երկրներ պաշտոնական հայտ են ներկայացրել իրանական արտադրության ռազմական անօդաչու թռչող սարքեր գնելու համար, ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար և Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր ռազմական օգնական գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին։

«Ներկայումս իրանական անօդաչու թռչող սարքերի գնման թեկնածու երկրներն են Հայաստանը, Տաջիկստանը, Սերբիան, Ալժիրը, Վենեսուելան և այլ երկրներ»,- ասել է Սաֆավին։

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է