Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին՝ ի աջակցություն տավուշցիների։

Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն Տավուշում ևս իրավիճակը լարված է։ Քաղաքացիները շարունակում են փակ պահել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը։

Բողոքի ակցիային մասնակցում են ոչ միայն Կիրանց և Ոսկեպար գյուղերի, այլ նաև սահմանամերձ շատ այլ գյուղերի բնակիչներ, մի շարք հասարակական ու քաղաքական գործիչներ, հոգևորականներ։

Related posts

Դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը դասից փախչելիս պատուհանից ցատկելու հետևանքով ստացել է փայծաղի պատռվածք

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը

Ողբերգական դեպք Գյումրիում․ ավտոկայանման վեճը ավարտվել է դանակահարությամբ և սպանությամբ