2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկումները։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի 2027 թվականի պետբյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ նախագիծը։

Մակունցի խոսքով՝ բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ, ինչը 1 մլրդ 656 մլն դրամով պակաս է նախորդ տարվանից։

Այդ բյուջեի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 10 ծրագիր և 47 միջոցառում։

Մակունցն այնուհետև մանրամասներ ներկայացրեց միջոցառումների և ծրագրերի իրականացման վերաբերյալ։

Related posts

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն

Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

Պեկինը դատապարտել է Կուբայի դեմ ամերիկյան պատժամիջոցները, որոնք ազդել են չինական երկու ընկերության վրա