2026-ից առողջության համապարփակ ապահովագրության համակարգում առաջինը կներառվեն 65+ տարիքի անձինք

Առողջության ապահովագրության ներդրմամբ 2026 թ. ընթացքում առաջին փուլով համակարգ կներառվեն 65+ տարիքի անձինք, և նրանց ապահովագրավճարը փակելու է պետությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Անհրաժեշտ պայմաններ.
1. ՀՀ քաղաքացիություն.
2. ⁠183 օրից ավելի ՀՀ-ում բնակություն (ռեզիդենտություն):
65+ տարիքի անձինք կստանան ապահովագրություն` անկախ նրանից՝
ա) հաշմանդամության կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգով կարգ ունեն թե ոչ.
բ) աշխատում են և ունեն եկամուտ թե ոչ.
գ) ⁠քրոնիկ հիվանդություններ ունեն թե ոչ.
դ) սոցիալական որևէ խոցելի խմբի մեջ ներառված են թե ոչ:
Եթե ներառվող այս խմբի հետ կապված հարցեր կան, գրեք ներքևում, երեկոյան կպատասխանեմ դրանց»,- ասված է գրառման մեջ:

Related posts

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները․ ՆԳՆ

Ծեծի հետևանքով եղբայրներ են տեղափոխվել հիվանդանոց․ կասկածյալների մեջ են Գեղադիրի վարչական ղեկավարի ազգականները

Նյու Յորքում նախատեսվում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը