2026 թ․ Գյումրիում կանցկացնենք որևէ մարզաձևի Եվրոպայի առաջնություն, հավանական է՝ ըմբշամարտի․ Գիլոյան

Այս պահին Գյումրիում ընթանում է Արթուր Ալեքսանյանի անունով մարզահամալիրի շինարարությունը։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

«Այնտեղ տասնյակից ավելի մարզաձևեր կլինեն, և մենք վերջապես մեր սպորտային մայրաքաղաքում՝ Գյումրիում, կունենանք միջազգային չափանիշներին համապատասխանող դահլիճ՝ 3000 տեղանոց տրիբունայով, որտեղ կկարողանանք անգամ աշխարհի և Եվրոպայի առաջնություններ անցկացնել որոշ մարզաձևերից»,- ասաց նա։

Գիլոյանի խոսքով՝ այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ տարվում են։

«2025 թվականին կհանձնեն շահագործման, 2026 թվականին Գյումրիում կանցկացնենք որևէ մարզաձևի Եվրոպայի առաջնություն, հավանական է՝ ըմբշամարտի»,- ասաց փոխնախարարը։

Related posts

Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ազատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում