2025 թ. հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. վարչապետ

2025 թ. հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահից մինչև 2025 թվականի հունվարի 2-ի կեսօրը՝ ժամը 12:00-ն, հայտարարում եմ Փարաքար խոշորացված համայնքի պաշտոնակատարի թեկնածուների ինքնաառաջադրում: Սա նշանակում է, որ ամեն մարդ՝ պոտենցիալ թեկնածուները, կարող են առաջադրել իրենց թեկնածությունը: Որևէ մեկը ուրիշի անձը չի կարող առաջադրել որպես թեկնածու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Թեկնածուն պետք է լինի ՔՊ կուսակցության անդամ, համախոհ կամ համակիր:

Վարչապետի խոսքով՝ թեկնածուն վերջին 6 ամսում պետք է հաշվառված լինի Փարաքար խոշորացված համայնքում:

Հունվարի 3-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը կքննարկի ու կգրանցի թեկնածուներին։

«Որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու ինքնառաջադրվելու համար թեկնածուները ինքնակենսագրականը, կարճ մոտիվացիոն նամակ, լուսանկար, անձնագրի պատճենը խնդրում եմ ուղարկեն info@civilcontract.am էլ. փոստին մինչև 2025 թ. հունվարի 2-ի ժամը 12.00-ն»,- տեղեկացրել է վարչապետը:
Նրա խոսքով՝ գրանցումը տեղի է ունենալու վերը նշված պայմաններին  համապատասխանության, գումարած՝ քաղաքական նպատակահարմարության տրամաբանությամբ:
Փրայմըրիզի արդյունքում հաղթած թեկնածուն կնշանակվի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար և մեծ հավանականությամբ՝ կգլխավորի Փարաքար խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ կուսակցության համամասնական ցուցակը:
Արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի վերջին:

 

2025թ. հունվարի 11-13-ը
Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ: Որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու ինքնառաջադրվելու համար թեկնածուները ինքնակենսագրականը, կարճ մոտիվացիոն նամակ, լուսանկար, անձնագրի պատճենը խնդրում եմ ուղարկեն info@civilcontract.am էլ. փոստին, մինչեւ 2025թ. հունվարի 2-ի ժամը 12.00-ն:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Пятница, 27 декабря 2024 г.

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է