2025 թվականի ընթացքում 8 887 անձի տրամադրվել է 18 602 աջակցող միջոց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։
Ինչպես հայտնում են ԱՍՀ նախարարությունից, 2025 թ․ ընթացքում 8 887 անձի տրամադրվել է 18 602 աջակցող միջոց։
ԱՍՀՆ-ից հիշեցնում են, որ աջակցող միջոց ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող եք ձեռք բերել Ձեզ անհրաժեշտ աջակցող միջոցը։
Աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/prosthetic-orthopedics

Related posts

ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և նրանց լիարժեք մասնակցության ապահովման ուղղությամբ աշխատանքը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. վարչապետ

Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այց կկատարի Իրան