2025 թվականը միասին պետք է դարձնենք Մտքի և Հոգու հեղափոխության տարի․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում շնորհավորական գրառում է արել Ամանորի առթիվ։

«Սիրելի սիրելիներ, հեռու-մոտիկ հարազատներ, ընկերներ, ծանոթներ և անծանոթներ, շնորհակալ եմ Ձեզանից ստացվող շնորհավորանքների ու մաղթանքների համար։ Դրանք հազարապատկած վերադարձնում եմ յուրաքանչյուրիդ։

2025 թվականը միասին պետք է դարձնենք Մտքի և Հոգու հեղափոխության տարի։ Դրա համար պետք է շատ աշխատենք ու շատ սովորենք, շատ սովորենք և շատ աշխատենք։ Հաջողության բանալին սրանում է։

Հաջողությունն իրականում շատ հասանելի է, շատ մոտ, պետք է ընդամենը ձեռքը մեկնել և վերցնել այն։

2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՄՏՔԻ ԵՎ ՀՈԳՈՒ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ։

2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ԿՐԹՎԵԼՈՒ ՏԱՐԻ»,- գրել է նա։

Related posts

Պակիստանը բանակցություններ է վարում Քուվեյթի հետ պաշտպանական պակտի ընդլայնման շուրջ. Reuters

Apple-ն առաջ է անցել Nvidia-ից և դարձել աշխարհի ամենաթանկ ընկերությունը

Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին