2024-ին Հայաստան-Վրաստան հարաբերություններն ունեցել են շոշափելի առաջընթաց. Միրզոյան

2024 թվականին Հայաստան-Վրաստան հարաբերություններն ունեցել են էական, շոշափելի առաջընթաց: Մենք ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ ենք ստորագրել միմյանց հետ, 2024 թվականին պաշտոնապես դարձել ենք ռազմավարական գործընկերներ: Այդ մասին Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Իհարկե, պետք է խոստովանել, որ մեր հարաբերությունները՝ և՛ երկու երկրների միջև, և՛ երկու ժողովուրդների միջև, դարեր ի վեր ռազմավարական գործընկերության բնույթ են կրել, բայց այս նոր փաստաթուղթը, հարաբերությունների այս նոր որակը նոր հնարավորություններ է բացում մեր առաջ պաշտոնապես և՛ քաղաքական երկխոսության առումով, և՛ տնտեսական համագործակցության առումով, և՛ մյուս ոլորտներում՝ հումանիտար, կրթություն, գիտություն և այլ բոլոր ոլորտներում՝ մեր գործընկերությունն ամրապնդելու»,- ասաց նախարարը:

Միրզոյանը նաև նշեց, որ հանդիպման ժամանակ ամփոփվել են երկու երկրների համատեղ ձեռքբերումները, նախանշվել են առաջիկա անելիքները, արձանագրվել է, որ բարձր մակարդակում Հայաստանի և Վրաստանի, նաև երկու արտգործնախարարությունների միջև կա իրական ու լավ երկխոսություն:

Related posts

Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է պետական միջամտությամբ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերում