2024-ին աճել է էլեկտրաէներգիայի՝ 4 ժամից ավելի անջատման դեպքում բաժանորդներին վճարած գումարը

2023 թվականին արդյունքներով 68 հազար բաժանորդի վճարվել է 116 մլն դրամ: Հիմնականում դա արդյունք է այն բանի, որ այդ բաժանորդների էլեկտրաէներգիայի անջատումը 4 ժամից ավելի է տևել, և ավտոմատ այդ տուգանքը գեներացվել է: Այդ մասին Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Ըստ ՀԾԿՀ նախագահի՝ այդ վճարումները կատարվել են ներդրված ինքնաշխատ համակարգի միջոցով, որը խախտումների դեպքում ավտոմատ կերպով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից գանձում է համապատասխան գումարը:

«2024 թվականի 8 ամիսներին արդեն այս գումարը կազմել է 152 մլն դրամ: Սա վկայում է այն մասին, որ անջատումներն ավելի շատացել են»,- ասաց Գարեգին Բաղրամյանը:

Related posts

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև