2024-ի նոյեմբերին Հայաստան է այցելել 152.976 զբոսաշրջիկ

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի նոյեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

Ըստ այդմ՝ 2024 թ. նոյեմբերին Հայաստան այցելել է 152.976 զբոսաշրջիկ։

Կոմիտեն ներկայացրել է նաև նախորդ տարի զբոսաշրջային այցելությունների թիվը, ըստ այդմ՝
2023 թ․ նոյեմբերին կազմել է 149.919 մարդ, իսկ 2024 թ․ նոյեմբեր ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (12%) և Իրանից (8%):

Related posts

Ուկրաինան և Ռուսաստանը շարունակում են գերիների փոխանակումը

Իրանը հայտարարել է, որ պատրաստվում է ջախջախիչ հարված հասցնել Իսրայելին․ Իրանական պետական հեռուստաընկերություն

Պայթյուն, օդային տագնապ՝ Թեհրանում