Ուզում եմ շնորհավորել ու իմ ամբողջական աջակցությունը հայտնել Սարիկ Մինասյանին. Առուշանյան

Գյումրիի նախնական ընտրություններին մասնակցած քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու Դավիթ Առուշանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով քաղաքում անցկացված նախնական ընտրություններին և շնորհավորելով ընտրված թեկածուին՝ Սարիկ Միասյանին:

«Իմ սիրելի´ համաքաղաքացիներ,

ուզում եմ իմ խորին երախտագիտությունը ևս մեկ անգամ հայտնել յուրաքանչյուր քվեի համար, վստահության ու հավատի:

Բազմիցս ասել եմ, որ Գյումրիում թեկնածու լինելը լուրջ փորձություն է, որ պետք է հաղթահարել գործով ու հետագծով:

Եվս մեկ անգամ համոզվեցի, որ ձեր լուրջ ու փաստարկված աջակցությունն ունեմ:

Շնորհակալ եմ այդ համոզմունքը ինձ տալու համար:

Շնորհակալ եմ նաև բոլոր այն քվեների համար, որոնք ուղղել եք իմ մյուս թիմակիցներին:

Ուզում եմ շնորհավորել ու իմ ամբողջական աջակցություն հայտնել Սարիկ Մինասյանին, վստահ եմ` աշխատանքը կլինի հանուն գյումրեցու շահի:

Այդ ծանր գործին պատրաստ եմ բերել իմ լիարժեք աջակցությունը»,- գրել է Առուշանյանը:

Հիշեցնենք՝ Գյումրիում նախնական ընտրապայքարն ավարտված է: Փրայմերիզը հասել է վերջնագծին և դեկտեմբերի 10-ին ամփոփվել են եռօրյա ընտրության արդյունքները:

Քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում ստացած 253 քվեով Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն, ներկա պահին անկուսակցական Սարիկ Մինասյանը:

Related posts

Ադրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմ

Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարները

Ընտանեկան բռնության 1375 հաղորդում՝ տարվա առաջին կիսամյակում