2023-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերով 146 անձի վերաբերյալ 140 վարույթ է ուղարկվել դատարան. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեում վերլուծվել և ամփոփվել է 2023 թ․ առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ հանցագործությունների քննության ընդհանուր շարժընթացը։

Ըստ այդմ՝ 2023 թ. 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1051 քրեական վարույթ: Դրանցից 140-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 144 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 2-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան։ 222 քրեական վարույթ կարճվել է, որից 172-ը` ռեաբիլիտացնող, իսկ 50-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 83-ով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները։ 7 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 76-ը միացվել է, 521 քրեական վարույթ փոխանցվել է 2023թ. 2-րդ կիսամյակ:

Դատարան ուղարկված վարույթներից 2-ը քննվել են սպանության, 3-ը՝ սպանության փորձի, 3-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 2-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 1-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 2-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 11-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 116-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 144 մեղադրյալից 110-ը հանդիսացել են կին/ամուսին, 20-ը՝ ծնող/տատ ու պապ, 5-ը՝ քույր/եղբայր, 9-ը՝ զավակ/թոռ:

Դատարան ուղարկված վարույթներով 152 տուժողից 14-ը եղել են մինչև 12, 4-ը՝ 12-ից 14, 4-ը՝ 14-ից 18, 130-ը՝ 18-ից բարձր տարեկան:

Կարճված վարույթներից 2-ը քննվել են սպանության, 6-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, իսկ 207-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Կարճված վարույթներով 59 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական հետապնդումը: 59 անձից 52-ը հանդիսացել են կին/ամուսին, 4-ը՝ ծնող/տատ ու պապ, 1-ը՝ քույր/եղբայր, 2-ը՝ զավակ/թոռ:

Կարճված վարույթներով 221 տուժողից 4-ը եղել են մինչև 12, 6-ը՝ 12-ից 14, 6-ը՝ 14-ից 18, 205-ը՝ 18-ից բարձր տարեկան:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան