2023 թ. պետությանը և շրջակա միջավայրին հասցվել է 4 միլիարդ 882 միլիոն դրամի վնաս. ԲԸՏՄ

2023 թվականին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն անցկացրել է 292 ստուգում՝ պլանավորած 155-ի փոխարեն։ Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

2023 թվականին ոչ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում իրականացվել է 78 ստուգում, ջրային ռեսուրսների ոլորտում՝ 61 ստուգում, որից 18-ը՝ ձկնաբուծարաններում, 9-ը՝ ՓՀԷԿ-երում։ Շինարարության ոլորտում իրականացվել է 34 ստուգում, որից 23-ը՝ Երևան քաղաքում՝ խոշոր շինարարական ընկերություններում, որոնք իրականացնում են մեծ կառուցապատում։

Ընդհանուր կայացվել է 1114 վարչական տույժի որոշում՝ 135 միլիոն դրամի չափով։ Իսկ պետությանը և շրջակա միջավայրին պատճառված ընդհանուր վնասը կազմում է 4 միլիարդ 882 միլիոն դրամ, որից 1 միլիարդ 500 միլիոն դրամի վնասն արձանագրվել է ոչ մետաղական ընդերքօգտագործման ոլորտում՝ պայմանավորված ապօրինի ընդերքօգտագործման ծավալով։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից