2023 թ. առաջին կիսամյակում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 175.8 մլրդ դրամ․ ՊԵԿ

Պետեկամուտների կոմիտեից հայտնում են՝ 2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 175.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 72.1 մլրդ դրամով կամ 69.5 %-ով, իսկ 2021 թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավել է 91.7 մլրդ դրամով կամ 109 %-ով: 2022 թ. առաջին կիսամյակի ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 103.7 մլրդ դրամ, իսկ 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 84.1 մլրդ դրամ:

Մասնավորապես, ԱԱՀ գծով 2023 թ. առաջին կիսամյակի ընթացքում վերադարձը կազմել է շուրջ 146.1 մլրդ դրամ, ինչը 2022 թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 61.5 մլրդ դրամով կամ 72.7 %-ով, իսկ 2021թ. նույն ցուցանիշից` 77.2 մլրդ դրամով կամ 112.1 %-ով: 2022 թ. ԱԱՀ գծով հունվար-հունիս ամիսների վերադարձը կազմել է 84.6 մլրդ դրամ, 2021 թ.՝ 68.9 մլրդ դրամ:

Եկամտային հարկի գծով 2023 թ. առաջին կիսամյակի վերադարձը կազմել է շուրջ 27.2 մլրդ դրամ, որը 2022 թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 8.8 մլրդ դրամով կամ 48 %-ով իսկ 2021 թ. նույն ցուցանիշը գերազանցում է 16.7 մլրդ դրամով կամ 159.5 %-ով: Եկամտային հարկի գծով վերադարձը 2022 թ. առաջին կիսամյակի ընթացքում կազմել է 18.3 մլրդ դրամ, 2021 թ. նույն ժամանակաշրջանում՝ 10.5 մլրդ դրամ:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան