2023 թվականին հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 204 մլրդ դրամ

2023 թվականին հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 204 մլրդ դրամ՝ այս տարվա համար սպասվող ցուցանիշը գերազանցելով 280 մլրդ դրամով, իսկ տարվա համար նախապես ծրագրված ցուցանիշը՝ 360 մլրդ դրամով: Այդ մասին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նա նշեց, որ մակրոտնտեսական կայությունը երաշխավորելու նպատակով շարունակելու է առանցքային նշանակություն ունենալ պետական պարտքի հուսալի կառավարումը:

«Վերջին մակրոտնտեսական զարգացումները և դրամի արժևորումները նպաստել են նրան, որ 2022 թվականի արդյունքներով արձանագրվի ՀՆԱ-ի նկատմամբ Կառավարության պարտքի հարաբերության զգալի բարելավում: Եթե 2021 թվականի արդյունքներով Կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում էր 60.3 տոկոս, ապա այս տարվա արդյունքներով այն կլինի 53 տոկոսից ցածր սահմանում: Հաշվի առնելով Կառավարության պարտքն ավելի կառավարելի և անվտանգ միջակայքում կայունացնելու կարևորությունը՝ նախատեսում ենք գալիք տարվա ընթացքում շարունակել այդ քաղաքականությունը»,- ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ 2023 թվականի ընթացքում նոր պարտքային միջոցների ներգրավումը կիրականացվի այնպես, որ տարեվերջին Կառավարության պարտքի հանրագումարը կլինի ՀՆԱ-ի 50 տոկոսի սահմաններում:

«Դրանից ելնելով՝ ծրագրում ենք, որ 2023 թվականի ընթացքում Պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 3.1 տոկոսը: Սեփական եկամուտների և ներգրավվող միջոցների հաշվին ֆինանասավորելու արդյունքում 2023 թվականի ծախսերի հանրագումարը կկազմի 2 տրիլիոն 590 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 27.8 տոկոսը: Այն 2022 թվականի պետական բյուջեով հաստատված ծախսերը կգերազանցի 18.3 տոկոսով: Դա թույլ կտա ավելացնել անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը բոլոր սահմանված ուղղություններով: Զգալի ֆինանսկաան ավելացումներ կկատարվեն տնտեսական և սոցիալական աջակցության ծրագրերին»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Related posts

Եթե հաստատվի, որ Սահմանադրության փոփոխությունը վերջին քայլն է, որը պակասում է մեր խաղաղությանը՝ գալի՞ս եք գնանք դրան. Միրզոյանը՝ ընդդիմությանը

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ