2023 թ. հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձինք ստացել են 2 տրլն 43․3 մլրդ դրամ

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ֆեյսբուքի էջում գրել է.

«2023 թ. հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է 2 տրլն 43․3 մլրդ դրամ, ինչը 82.8 մլրդ դրամով կամ 4․2 %-ով ավելի է 2022 թ. համապատասխան ցուցանիշից:

2023 թ. հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից արտերկիր է փոխանցվել 1 տրլն 459 մլրդ դրամ, ինչը 469․2 մլրդ դրամով կամ 47․4 %-ով ավելի է 2022 թ. համապատասխան ցուցանիշից։
2023 թ. հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և արտերկիր փոխանցված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 584․4 մլրդ դրամ, ինչը 386,3 մլրդ դրամով կամ 39․8%-ով պակաս է 2022 թ. համապատասխան ցուցանիշից»։

 

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ