2023 թվականի համեմատ Դատախազության բյուջեն ավելացել է 172 միլիոն դրամով

Դատախազությունն իրականացնում է բյուջետային 3 ծրագիր, 4 միջոցառում: 3 ծրագրի բյուջեն միասին կազմել է 10 միլիարդ 413 մլն 840 հազար դրամ, որի կատարողականը կազմել է 99,5 տոկոս կամ 10 միլիարդ 357 մլն դրամ:

Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը՝ ներկայացնելով Դատախազության 2024 թվականի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:

Նրա խոսքով՝ 2023 թվականի համեմատությամբ Դատախազության բյուջեն ավելացել է 172 միլիոն դրամով՝ պայմանավորված աշխատակիցների աշխատավարձի ամենամյա բնականոն աճով, ինչպես նաև արդյունավետության բարձրացման հետ կապված՝ պահանջ է առաջանում համակարգի պահպանման ծախսերում կատարել որոշակի փոփոխություններ:

Ինչ վերաբերում է գնումներին, Ափրիկյանը տեղեկացրեց՝ Դատախազությունը 2024-ին ընդհանուր առմամբ իրականացրել  է 841 միլիոն դրամի գնումներ, որից 1 անձին ընկնող մասնաբաժինը կազմում է 459 միլիոն դրամ:

Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ 459 միլիոն դրամից 194 միլիոն դրամը կազմում է էլեկտրոնային արդարադատությամբ պայմանավորված պահոցների ձեռքբերման տարեկան սպասարկման վճարը երկու օպերատորներին:

Related posts

Ուկրաինայի ներկայացուցիչները չեն ժամանել գերիների փոխանակման վայր. Մեդինսկի

«Գլենդել հիլզ»-ում շաբաթօրյակ կատարելիս հայտնաբերվել է մարդու գանգ

ԱԺ հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին. Ալեն Սիմոնյան