2022-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության հատկացումները 2.26 տոկոսով ավելի կլինեն

ԱԺ արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց արտաքին գործերի նախարարության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ծրագրերն ու դրանց ֆինանսավորման համար հատկացվող գումարի չափը:

«Պետք է իրականացվի 5 ծրագիր, 8 միջոցառում: Բյուջեի նախագծով առաջարկված ծախսերի հանրագումարը 2022 թվականի համար 18 միլիարդ 653 միլիոն դրամ է. 2021 թվականի հաստատված բյուջեի համեմատությամբ ավելի է 412 միլիոն դրամով: Աճը կազմում է 2.26 տոկոս»,- ասաց Խաչատրյանը:

Related posts

Ավստրիան Հայաստանի կողքին է. կանցլերը՝ Փաշինյանին

50 միլիոն եվրո` Եվրամիությունից ՀՀ-ին

Պետությունը փրկելու հարց էր. Պապոյանը՝ ընտրությունների արդյունքների մասին