2021թ հունվարի 1-ից Արցախում ավելանում են երեխայի ծննդյան և մինչև երկու տարեկան խնամքի նպաստները

2021թ հունվարի 1-ից Արցախում ավելանում են երեխայի ծննդյան և մինչև երկու տարեկան խնամքի նպաստները:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
«1-ին երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանվում է 300.000 դրամ՝ նախկին 100.000 դրամի փոխարեն
2-րդ երեխայի ծննդյան միանվագ  նպաստը սահմանվում է 300.000 դրամ՝ նախկին 200.000 դրամի փոխարեն
Երեխայի ծննդյան պահին ծնողներից մեկի կամ միակ ծնողի հաշմանդամության խումբ ունենալու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանվում է 500.000 դրամ
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի ամենամսյա նպաստը սահմանվում է 27.000 դրամ՝ նախկին 15.000 դրամի փոխարեն
Քայլ առ քայլ, մենք շարունակում ենք ստեղծել ապրելու և արարելու անհրաժեշտ պայմաններ։ 2021 թվականը պետք է դառնա Արցախի նոր տեսլականի կերտման սկիզբը, որտեղ իրենց մեծ ներդրումն են ունենալու Արցախի երեխաները»,- ասված է Թանդիլյանի գրառման մեջ:

Related posts

Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան

Մեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասին

Արմեն Աշոտյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք