2020-ից ի վեր առաջին անգամ Արարատ Միրզոյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում

5 տարի ընդմիջումից հետո ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում:

«Հայաստանի Հանրապետության համար։
Ներկայի ու ապագայի համար։
Ձե՛ր համար, երեխե՛ք»,- գրել է Միրզոյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 7-8-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։
Օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, Հայաստանի ժամանակով՝ 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:

Related posts

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին