2009-ից կանանց ծանրամարտում աշխարհի առաջնության մեդալ չէինք ունեցել, աննկարագրելի զգացողություն էր. Գրիգորյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի ծանրամարտի հավաքականն աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանի գլխավորությամբ Բահրեյնից վերադարձել է Երևան:

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ հույս ունի, որ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալը նոր հաջողությունների սկիզբը կլինի:

«Աննկարագրելի զգացողություն էր, 2009 թվականից մինչ օրս կանանց ծանրամարտում աշխարհի առաջնությունում մեդալ չէինք ունեցել և ոչ միայն ես էի ուրախ մեդալ նվաճելու համար, այլ բոլորը: Հույս ունեմ, որ սա հաջողությունների միայն սկիզբն է»,- ասաց Ալեքսանդրան:

Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալը (ընդամենը 19 տարեկանում):

Related posts

Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում

Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար

Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում