2 տարեկան երեխան ընկել է պատուհանից. փոքրիկին հոսպիտալացրել են

Մայիսի 3-ին՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության 04 խումբը «Պոլիտրավմա» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 2-ամյա Կ․ Ջ․-ն է, որը նշված հասցեում բարձրությունից վայր է ընկել:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչին երեխայի 31-ամյա հայրը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 09։30-ի սահմաններում, որդին բարձրացել է իրենց բնակարանի 1-ին հարկ ննջասենյակի պատուհանագոգին և հենվելով բաց պատուհանի փակված ցանցին՝ ընկել է դուրս և ստացել մարմնական վնասվածքը:

Դեպքի փաստով կազմել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Արաբկիրի քննչական բաժին։

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան