2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի են 14.7 %-ով կամ 295.4 միլիարդ դրամով։

Միաժամանակ, 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը սկզբնական ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 126.9 մլրդ դրամով կամ 5.8 %-ով, իսկ ճշտված (վերանայված) ցուցանիշի նկատմամբ՝ 89.4 մլրդ դրամով կամ 4 %-ով:

Միայն այս տարվա սեպտեմբեր ամսվա ընթացքում բյուջե մուտքագրվել է 281 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ ավելի է 37.6 մլրդ դրամով կամ շուրջ 15.4 %-ով։

Զուգահեռաբար, 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հարկ վճարողներին վերադարձվել է 250.1 մլրդ դրամ գումար, ինչը 2025թ. հունվար – սեպտեմբերի համեմատ ավելի է 32.2 մլրդ դրամով կամ 14.8 %-ով։

Related posts

Տուժած կնոջ վիճակը կայուն է, կյանքին սպառնացող վտանգ չունենք, երեխաների վիճակը բավարար է. Ավանեսյան

Հարկային վարչարարության բարեփոխումներն սկսվում են յուրաքանչյուր աշխատակցից. ՊԵԿ նախագահի շնորհավորական ուղերձը ՀՀ հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ

Անհատական խրախուսանքը նաև կոլեկտիվ աշխատանքի գնահատանք է․ Արփինե Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել