2 նոր մանկապարտեզ՝ Գյումրիում եւ Հոռոմում

Շուտով Շիրակի մարզում՝ Գյումրիում և Հոռոմում երկու նոր մանկապարտեզ կկառուցվի, ևս մեկը կհիմնանորոգվի Փանիկ համայնքում:
Գյումրիում ընթացքի մեջ են նաև «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները:

2018-ից մինչ օրս սուբվենցիոն ծրագրերով և ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով Հայաստանում կառուցվել և վերանորոգվել է շուրջ 115 մանկապարտեզ: Սեյսմանվտանգ դպրոցաշինության ծրագրով ավարտվել է 6, ընթացքի մեջ է 15 դպրոցի շինարարությունը:

Related posts

Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար