19-ամյա երիտասարդը կեղծ թղթադրամներ է տպել և 14-ամյա տղայի միջոցով փորձել իրացնել

ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Վանաձորի Պարույր Սևակի փողոցի բնակիչ 19-ամյա երիտասարդը տանը կեղծ 20 հազար դրամանոցներ է տպել և իրացնելու նպատակով տվել 14-ամյա մի տղայի, որը երկու հասակակիցների հետ փորձել է դրանք իրացնել:

Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 11-ին 14-ամյա տղան ծնողի հետ հրավիրվել է Բազումի բաժին:

19-ամյա երիտասարդը և երեք պատանիները ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն:

Քրեական հետախույզները պարզել են, որ կեղծ փողով առևտուր հաջողվել էր անել Ուսանողական փողոցի շինանյութի խանութից. գնել էին 1500 դրամ արժողությամբ երեք դանակ և վերցրել 20 հազարի մանրը:

Պատանիները կեղծ թղթադրամով փորձել էին գնումներ կատարել նաև Աղայան փողոցի մթերային խանութից, սակայն վաճառողը 20 հազար դրամի մանր չէր ունեցել: Իսկ երբ փորձել էին գնումներ կատարել այլ խանութներից, վաճառողները նկատելով թղթադրամի կեղծ լինելը՝ նրանց դուրս էին արել: 14-ամյա տղան վախենալով, որ կբռնվի, պատռել և նետել էր թղթադրամը:

Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում է քննություն:

«Հորդորում ենք զգույշ լինել կանխիկ առևտուր անելիս, իսկ կեղծ դրամ նկատելիս դիմել իրավապահների»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան