Բացահայտվել է դաժան սպանությունը, կասկածյալը մարտեր առանց կանոների սպորտաձևի մարզիկ է․ Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 21-ին, իրավապահների ստացած օպերատիվ տվյալներով բացահայտվել է հունիսի 19-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը։

Հունիսի 19-ին Ոստիկանության Կոտայքի բաժին են դիմել Երևանի բնակիչ 42-ամյա Ն․Ն․-ի հարազատները և հայտնել են, որ նա իրեն պատկանող ավտոմեքենայով դուրս է եկել տանից և ոչ մի տեղեկություն չունեն։

ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ են ստանում, որ Ն․Ն-ն հանդիպել է Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Գ․Գ-ին։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները կարճ ժամանակում պարզում են, որ տեղեկությունը հավաստի է, հայտնաբերում են կասկածյալ Գ․Գ-ին և տեղափոխում Ոստիկանության Կոտայքի բաժին։

Կարճ ժամանակ անց, փաստերի ճնշման տակ Գ․Գ-ն խոստովանում է, որ Ն․Ն-ին սպանելուց հետո նրա դին գցել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի գերեզմաններին հարակից տարածքում։

Դին դուրս բերելու համար ժամանում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր 15 մետր խորությունից այն դուրս են բերում։

Սպանություն կատարողը մարտեր առանց կանոնների սպորտաձևի մարզիկ է։

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում