18-ամյա տղան շինաշխատանքների ժամանակ ընկել է բարձրությունից ու տեղում մահացել

Այսօր՝ հունիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 13։30-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնելկ է Շահումյան գյուղ, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 13։15-ի սահմաններում նույն գյուղի Երևանյան փողոցի 2 հասցեի դիմաց գտնվող նույն գյուղի բնակիչ՝ 61-ամյա Աբգար Զաքարյանին պատկանող կիսակառույց շինության տանիքում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ մոտ 3 մետր բարձրությունից Արարատի մարզի բնակիչ՝ 18-ամյա Գառնիկ Գ-ն վայր է ընկել և տեղում մահացել։

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում