18-ամյա երիտասարդը դանակահարել է 45-ամյա տղամարդուն և նրա որդուն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային գործողություններ՝ օրեր առաջ Երևան քաղաքի Քանաքեռի 6-րդ փողոցում երկու անձի առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննությամբ պարզվել է, որ 2022 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամը 00։00-ից մինչև նոյեմբերի 18-ը՝ ժամը 00։30-ն ընկած ժամանակահատվածում, վերոհիշյալ փողոցի տներից մեկի մոտ 18-ամյա երիտասարդը անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, իր հետ նախապես վերցված դանակով հարվածներ է հասցրել նույն հասցեում բնակվող 45-ամյա տղամարդուն և վերջինիս 22-ամյա որդուն՝ նրանց առողջությանը պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դեպքի վայրի զննությամբ հիշյալ փողոցում հայտնաբերվել է արնանման հետքերով, ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 18-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան