17 և 15-ամյա ուղևորները, ժամեր անց՝ նաև 20-ամյա վարորդը մահացել են. ՔԿ-ն Լոռիում տեղի ունեցած ավտովթարի մասին մանրամասներ է հայտնել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ երեք մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրի հատվածում, 2022թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, միմյանց են բախվել Վրաստանի Հանրապետության բնակչի կողմից վարած «MAN» և Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի՝ 20-ամյա բնակչի կողմից վարած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս 17 և 15-ամյա ուղևորները, ինչպես նաև վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձորի բժշկական կետրոն» ՓԲ ընկերություն, որտեղ ուղևորները, գիտակցության չգալով, մահացել են, իսկ ժամեր անց հիվանդանոցում մահացել է նաև «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել են վարութային և քննչական անհետաձգելի գործողություններ՝ զննվել են տրանսպորտային միջոցները, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, վերցվել են դեպքի պահին տուժողների և «MAN» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հագին եղած հագուստները:

Նախաքննությունը շարունակվում է։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում