16-ամյա տղան բռնվել է պապի համար թմրանյութ տանելիս


Մասիսի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Այնթապ գյուղի բնակիչ, 64-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ: Տվյալն իրացնելիս մայիսի 5-ի երեկոյան ստացվեց նոր տեղեկություն, որ թմրանյութ կա նաև նրա 16-ամյա թոռան մոտ: Թոռը հայտնաբերվեց Այթապ գյուղի նոր գերեզմանատան մոտ: Նրա պայուսակում կար մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ, որը պետք է հասցներ պապին: Գերեզմանատան մոտակայքում հայտնաբերվեց նաև պապը: Նա ձերբակալվեց, տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժին և խոստովանեց, որ թոռան մոտ հայտնաբերված մարիխուանան իրենն է, ինքն է խնդրել փաթեթը փոխանցել իրեն: Ըստ նրա` թմրամիջոցի հումք կանեփն էլ քաղել էր վայրաճ թփերից` իր օգտագործման համար:
Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Փրկարարներն իջեցրել են «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում ոտքը վնասած քաղաքացուն

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Սեյրան Օհանյանը զավթել է պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը, իսկ Արծվիկ Մինասյանն ապահովել է այդտեղ առանձնատան տիրապետումը