150-ից ավելի փրկարարներ ու 40 պարեկներ որոնում են Հրազդան գետն ընկած անչափահաս աղջկան

Այսօր՝ ապրիլի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկը ընկել է Հրազդան գետը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 1 ժամից ավելի է մեծ թվով փրկարարներ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարաներ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի մեծ թվով պարեկներ, ինչպես նաև քաղաքացիներ Հրազդան գետի մի քանի կմ-անոց հատվածում որոնողական աշխատանքներ են կատարում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, երեխան, ով ընկել է Հրազդան գետը, Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի է և նրա հայրը նույնպես տեղում մասնակցում է որոնողական աշխատանքներին։

Related posts

Առնվազն 20 զոհ, 52 վիրավոր՝ Դամասկոսի Սբ Եղիա հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչական պայթյունի հետևանքով

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

Մենք երբեք չենք զիջելու Իրանի անկախության և ինքնիշխանության հարցում. Արաղչի