15-ամյա պատանին դանակահարել էր 17 և 19 տարեկան երկու երիտասարդներին

Մարտի 11-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 17 և 19 տարեկան երկու երիտասարդներ:

Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ժամը 14.30-ի սահմաններում Այգավան գյուղի գերեզմանատան մոտ մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին դանակահարել էր նույն գյուղի բնակիչ 15-ամյա պատանին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն՝ հայտնում է Ոստիկանությունը։

Related posts

Մեկնարկել է ՀՀ և ՌԴ միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը

Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում. ԱԱԾ