Տուժածներից մեկը վիրահատվում է, մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության. ԱՆ

Medical drip in hospital corridor, concept of treatment

Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժած 10-ը քաղաքացի տեղափոխվել է «Ապարանի», «Արմենիա», «Էրեբունի», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ:
Նրանցից մեկը վիրահատվում է, 3-ը հետազոտությունների փուլում են, իսկ մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուժածները բժշկական կենտրոններ են տեղափոխվել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով:

Ավելի վաղ տեղեկացրլ էինք, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 10։41-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել» (վարորդ՝ Մ. Հ., ծնված 1991 թ․) և «Opel Astra» (վարորդ՝ Պ. Մ., ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ). «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։

Ապարան քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել ավտոմեքենաների վարորդները, ուղևորներ՝ Ա. Ս.-ն (մոտ 5 տարեկան), Ս. Ե.-ն (ծնված 1959 թ.), Մ. Մ.-ն (ծնված 1990 թ.) և Ս. Մ.-ն (ծնված 2019 թ.), Դ. Վ.-ն (ծնված 2001 թ.), Հ. Օ.-ն (ծնված 1998 թ.), Ս. Մ.-ն (ծնված 1961 թ.) և մի կին (տվյալները չի հաջողվել պարզել), որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո՝ Մ․ Մ.-ն, Հ․ Օ.-ն և մի կին (անգիտակից վիճակում), տեղափոխվել են Երևան քաղաքի ԲԿ-ներ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Related posts

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել. 3 գյուղ տարհանվել է

«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր