13 հայ ռազմագերիների շինծու գործով դատավարությունը նշանակվել է հուլիսի 1-ին

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում երեկ՝ հունիսի 21-ին, մեկնարկել էր շիրակցի ևս 13 ռազմագերու նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի դատավարությունը:

Դատական քննությունը նշանակվել է հուլիսի 1-ին, նիստը վարելու է դատավոր Ֆայիգ Գանիևը՝ հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:

Երեկվա նիստի ժամանակ ճշտվել են տղաների տվյալները, նրանց է ներկայացվել առաջադրված մեղադրանքը:

Հայ ռազմագերիներն են Եղիշե Աստանյանը, Կարեն Արամյանը, Տիգրան Ավագյանը, Գրիգոր Գևորգյանը, Հովսեփ Մանուկյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Ռոբերտ Գևորգյանը, Վաղարշակ Ավետիսյանը, Վոլոդյա Հակոբյանը, Անդրանիկ Սուքիասյանը, Անդրանիկ Մանուկյանը, Գրիգոր Սաղաթելյանը, Էդուարդ Կիրակոսյանը։

Նրանք Խծաբերդի հատվածում նոյեմբերին գերեվարված խմբի 60 զինծառայողներից են: Այդ խմբից մի քանիսը վերադարձել է Հայաստան գերիների տարբեր խմբերի հետ, մյուսները բաժանվել են 3 խմբի, ու բոլորին առաջադրվել է մեղադրանք, որոնք քննվում են խումբ-խումբ:

Շինծու քրեական գործերով նրանք մեղադրվում են ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով Ադրբեջանի տարածք ապօրինի մուտք գործելու և այնտեղ ահաբեկչություն նախապատրաստելու, ապօրինի զենք կրելու մեջ։

Related posts

Ահա և կապը «անձնական կյանքի» ու երկրում օպերատիվ իրավիճակի միջև. վարչապետը պատասխանել է հարցադրումներին

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ, առանցքում՝ Ուկրաինայի հարցը

Ժողովրդի իշխանությունը բռնությամբ ու ահաբեկչությամբ խլել այլևս որևէ մեկը չի կարողանալու. Արթուր Հովհաննիսյան