13 ժամ շարունակ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը․ Արցախի ՆԳՆ ոստիկանություն

13 ժամ շարունակ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը։ Այսօր առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։

Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ ՆԳ նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն։

📌 13 ժամ շարունակ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը։

Այսօր առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական…

Опубликовано ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն Понедельник, 12 декабря 2022 г.

Related posts

Էդգար Ղազարյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվել

Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախագծերի ընդունման համար ստորագրահավաք է նախաձեռնել․ ժամանակացույց

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին