12-ամյա Ալբերտը «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց

Թբիլիսիում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ 12-ամյա Ալբերտը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։

Մրցույթում հաղթող ճանաչվեց Ֆրանսիան։

Հիշեցնենք՝ Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 80-ից ավելի հայտ էր ստացվել:

Ալբերտը երգի աշխարհում իր առաջին քայլերը կատարել է 6 տարեկանում։ 2018-ից նա հետևում է Եվրատեսիլին՝ որպես հավատարիմ երկրպագու, իսկ վերջին 3 տարիներին նա եռանդով փորձում է իրականություն դարձնել իր երազանքը՝ մասնակցել մանկական Եվրատեսիլին։
Հայաստանյան պատվիրակի մրցութային երգը և տեսահոլովակը կհրապարակվեն շուտով:

Մրցույթն անցկացվել է «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։

Related posts

Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Կենսաթոշակառուի փոխարեն որոշ դիմումներ կարող է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը

Ռուսական ուժերը հարվածել են Կիևին, ՌԴ երկնքում էլ ոչնչացվել են ուկրաինական ԱԹՍ-ներ