10 քաղաքացի հոսպիտալացվել են շմոլ գազից թունավորմամբ

shamshyan.com կայքի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի Արագածոտնի մարզում։ Ժամը 03։25-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խմբերը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Կարբի գյուղից հիվանդանոց են տեղափոխել 10 քաղաքացու։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 03։00-ի սահմաններում Կարբի գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի խոհանոցում գտնվող գազի կաթսայի անսարք լինելու պատճառով առաջացած շմոլ գազից թունավորվել ու «Աշտարակ» ԲԿ են տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ՝ 62-ամյա Ավետիք Մ․-ն, 34-ամյա Ամբերդ Մ․-ն, 1-ամյա Էլինա Մ․-ն, 4-ամյա Նարե Մ․-ն, 40-ամյա Զավեն Մ․-ն, 7-ամյա Մարինե Մ․-ն, 4-ամյա Ավետիք Մ․-ն, 9-ամյա Արփի Մ․-ն, 32-ամյա Աննա Լ․-ն և 26-ամյա Մարիամիկ Թ․-ն։

«Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների օպերատիվ և ճիշտ բուժօգնություն ցուցաբերելու արդյունքում հնավարոր է եղել փրկել բոլորի կյանքը։ Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց տեղափոխվածներն ազգականներ են։

Related posts

«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն

Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կատարած խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները