1 գյուրզա, 1 լորտու, 8 սահնօձ, 5 շահմար, 1 իժ․ փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Հունիսի 28-30-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արտաշատ, Աշտարակ, Թալին, Հրազդան, Կապան, Աբովյան, Վեդի քաղաքներում և Զովունի, Աղնջաձոր, Պտղնի գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել 1 լորտու տեսակի սողուն, 1 գյուրզա, 8 սահնօձ, 5 շահմար, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:

Related posts

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել