1 տարեկանների և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում կիրականացվի ջրծաղիկի դեմ պատվաստում

Հայաստանում նախատեսվում է ջրծաղիկի դեմ պատվաստումներ սկսել 2024 թվականից:

Այն սկզբում կիրականացվի 1 տարեկան երեխաների և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում, իսկ 2024-ից՝ ըստ օրացույցի՝ 1 և 4-6 տարեկանների շրջանում:

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի(ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը:

«Օգոստոսի 1-20-ին Հայաստանում գրանցվել է ջրծաղիկի 336 դեպք, նախորդ ամիս՝ 1245 դեպք: Մոտ 83 տոկոսը գրանցվել է մինչև 18 տարեկան անձանց մոտ»,- ներկայացրել է Աթոյանը:

Ըստ նրա՝ տարեկան գրանցվող ցուցանիշը գրեթե չի փոխվում:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել