1 մլրդ 391 մլն դրամ կհատկացվի 18 համայնքում 20 սուբվենցիոն ծրագրի համար

Առաջարկում ենք 1 մլրդ 391 մլն դրամ հատկացնել մարզպետների աշխատակազմերին՝ 20 սուբվենցիոն ծրագրեր համաֆինանսավորելու համար: Դրանք 18 համայնքում են: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 10-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

«Որ այս հատկացումն էլ իրականացնենք, բյուջեից արդեն 17 մլրդ 52 մլն դրամ կլինի հատկացումը, Կառավարության մասնաբաժինը»,- ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ ծրագրով նախ համայնքն է իր հատկացումը տրամադրում, ապա՝ Կառավարությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այն աշխատանքները, որոնք իրականացվել և իրականացվում են, այն է՝ մանկապարտեզների կառուցում, ջրատարների վերանորոգում, ճանապարհների վերանորոգում, ասֆալտապատում, գազիֆիկացում, բակերի բարեկարգում, խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում, մայթերի բարեկարգում, հուշահամալիրի կառուցում:

Related posts

ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

Միջազգային քրեական դատարանը Աֆղանստանի ղեկավարներին ձերբակալելու օրդեր է տվել

Արթուր Սարգսյանը կկալանավորվի. ԱԺ-ն համաձայնություն տվեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին