1 զոհ և ևս 8 վիրավոր. ՊԲ

Ժամը 15:00-ի սահմաններում,շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր,ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ:Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք հաջորդիվ:

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:
Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Related posts

«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄ

Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ՝ Ձեզ խաբել են, չկա 10 տոկոսանոց անկում գյուղատնտեսության մեջ

Ռուսաստանն ի վիճակի է իրացնել իր գազի ամբողջ ծավալը այլ շուկաներում, եթե Եվրոպան հրաժարվի դրանից. Նովակ