Ֆրանսիան պատվիրակություն կուղարկի Հայաստան` Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները գնահատելու համար

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Քննարկել ենք իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին: Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, իսկ ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր»,- գրել է նա:

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատվիրակություն կուղևորվի Հայաստան` իրավիճակը գնահատելու համար:

Related posts

Ախուրյանի 32/01 ընտրատեղամասում քվեարկել է Զավեն Մանուկյանը

Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Վիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների