Ֆրանսիան Հայաստանի և Ադրբեջանին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը

Ֆրանսիան խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացմամբ և ծանր սպառազինության ենթադրյալ կիրառմամբ, ինչը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Այս մասին նշված է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Ֆրանսիան կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը, որը նրանք պարտավորվել են պահպանել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»,- նշել են Ֆրանսիայի ԱԳՆ-ում:

Ֆրանսիան հիշեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 15-ի հայտարարության մասին, որը լարվածության շուտափույթ թուլացման կոչ է անում, և ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բոլոր չլուծված հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակման անհրաժեշտությունը:

Ֆրանսիան ընդգծել է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է իրականացվի բանակցությունների միջոցով:

Related posts

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողով

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը՝ Գորիսում

Հունիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում