Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի շենքի դիմաց ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են եղել

Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի շենքի դիմաց ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են եղել այն բանից հետո, երբ վերջինս մասամբ հավանություն է տվել կենսաթոշակային փոփոխություններին և հաստատել թոշակի անցնելու տարիքը մինչև 64 բարձրացնելու՝ իշխանությունների որոշումը:
Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել՝ փորձելով ցրել քաղաքացիներին, որոնք պահանջել են չեղարկել փոփոխությունները: Սահմանադրական խորհրդի որոշումից հետո օրենքը ստորագրել է Ֆրանսիայի նախագահը:
Ավելի վաղ Էմանուել Մակրոնը արհմիությունների ներկայացուցիչներին հրավիրել էր ապրիլի 18-ին քննարկելու կենսաթոշակային փոփոխությունների ծրագիրը: Սակայն արհմիությունները հայտարարել են, որ կհրաժարվեն հանդիպումից, եթե Ելիսեյան պալատի ղեկավարը ստորագրի օրենքը:
Մինչ այդ՝ Ֆրանսիայի խոշոր քաղաքներում և մայրաքաղաք Փարիզում բազմահազարանոց բողոքի ակցիաներն ահագնանում են՝ բախումներ, ծեծկռտուք, վիրավորներ, ավերածություններ, հարյուրից ավելի ձերբակալվածներ:

Related posts

Օգոստոսի 17-21-ը Հայաստան կայցելի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը

Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ չեմպիոն

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցի քաղաքագետի նկատմամբ