Ֆրանսիայի նախագահի անունից Հակոբ Անդրեասյանին շնորհվել է «Արժանիքի ազգային շքանշան»

Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը Ֆրանսիայի նախագահի անունից արժանացել է «Արժանիքի ազգային շքանշան»-ի։ Շքանշանը Հակոբ Անդրեասյանին հանձնել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ժոնաթան Լաքոտը:

Շքանշանը շնորհվել է հայ-ֆրանսիական գործընկերության և կապերի ամրապնդման համար: Շքանշանի հիմնադիրը Շառլ դը Գոլն է:

«Ակբա բանկը հայ-ֆրանսիական տնտեսական կապերի զարգացման կարևորագույն օղակներից է՝ ի դեմս պարոն Անդրեասյանի, ում անձնական ներդրումը  այս գործում նշանակալի է: Բացի տնտեսական հարաբերությունների շարունակական ամրապնդումը, բանկը մեծ աշխատանքներ է իրականացնում մշակութային, կրթական, հասարակական ոլորտում՝ լինելով հայ–ֆրանսիական մշակութային կապերի զարգացման կարևոր խթան» ,- նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ժոնաթան Լաքոտը:

«Շքանշանը շնորհվել է ոչ թե Հակոբ Անդրեասյանին, այլ Ակբա բանկի տնօրենին, իսկ Ակբայի տնօրենի գործունեությունը պայմանավորված չէ մեկ անձով: Այս շքանշանի ստանալն ու նման պատվի արժանանալը բանկի 1500 աշխատակիցների և ֆինանսական խմբի մյուս անդամների՝ ԱԳԲԱ Լիզինգի և Ամունդի-ԱԿԲԱ-ի աշխատակիցների գործունության արդյունքն է, բոլորի ներդրման արդյունքը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«Արժանիքի ազգային շքանշան»-ով պարգևատրվել են տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անձինք, ովքեր իրենց աշխատանքով նպաստել են աշխարհում Ֆրանսիայի ազդեցության տարածմանը և բարեկամության ամրապնդմանը։

 

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան